Եվրամիությունը Թուրքիային 1 մլրդ եվրո կտրամադրի՝ փախստականների համար մի շարք ծրագրեր իրականացնելու նպատակով: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին Թուրքիայի Ղազիանթեպ քաղաք այցից հետո կայացած ասուլիսում հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Կարող եմ ասել, որ գործընթացի սկիզբը միշտ կապված է դժվարությունների հետ: Բայց այսօր մենք առաջնորդների հետ միասին որոշեցինք 1 մլրդ եվրո տրամադրել՝ Թուրքիայում փախստականների համար մի շարք ծրագրեր իրականացնելու նպատակով: Միջոցները կտրամադրվեն այս ամառ»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի ուղեկցությամբ այցելել են սիրիացի փախստականների կենտրոն:





























