Քաղաքականության ժամանակը, հատկապես՝ թուրքական կառավարությանը գոհացնելու համար, պետք է անցնի: Իսկ Ամերիկան պետք է ԻԼԻՊ-ի չարագործությունները ցեղասպանություն կոչի: Այս մասին գրել է Huffington Post-ը: Հոդվածում, մասնավորապես, ասված է.
«Վերջերս ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ին մեղավոր ճանաչեց գրաված տարածքներում եզդիների եւ էթնիկ այլ խմբերի ցեղասպանության համար: Անկասկած, դա ցեղասպանություն է: Այլ կերպ ասել՝ կնշանակի ջնջել անպատմելի տառապանքներն ու մահերը:
Այդ պատճառով բառի նշանակությունը, հատկապես երբ սահմանում է զանգվածային սպանությունների անմարդկայնությունը եւ անչափելի մարդկային տառապանքը, շատ կարեւոր է: Այդ բառը ստեղծել է Յեյլի համալսարանի պրոֆեսոր, լեհաստանցի հրեա Ռաֆայել Լեմկինը: Նրան կարելի է տեսնել CBS-ի 1949 թվականի տեսանյութում, որտեղ նա ասում է. դա տեղի է ունեցել հայերի հետ:
Այդ պատճառով ցանկացած քննարկում այն մասին, թե ինչպես պետք է կոչել 1.5 մլն հայերի սպանությունը, պարզապես քաղաքական քող է:
Աշխարհը դեռեւս ԱՄՆ-ից սպասում է Հայոց ցեղասպանությունը նկարագրելիս «ցեղասպանություն» բառի օգտագործմանը: Ցավոք, մոլորակի ուժեղագույն երկիրը մինչեւ հիմա կամք չի հավաքում՝ ամբողջությամբ ճանաչելու այն, ինչ հայերն ապրել են:
Հայերի ճակատագրի մասին խոսելիս «ցեղասպանություն» բառի օգտագործումից հրաժարվելն ինքնին վատ է: Դրանից հրաժարվելը՝ այն դեպքում, երբ հայ համայնքին խոստացել էր, վատ է կրկնակի:
Մնում է միայն հուսալ, որ ԱՄՆ հաջորդ նախագահը կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես դա արդեն արել են ավելի քան 20 երկրներ: Քաղաքականության ժամանակը, հատկապես՝ թուրքական կառավարությանը գոհացնելու համար, պետք է անցնի:
Ապագա սերունդների առջեւ մեր պարտքն է՝ գործել այսօր, չնայած քաղաքական ճնշմանը: ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մեր հաջորդ նախագահը պետք է օգտագործի այն եզրույթը, որը ստեղծել է Ռաֆայել Լեմկինը եւ որն ուսումնասիրել է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ճակատագիրը»:





























