Երուսաղեմի Սբ. Հակոբի վանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն է տեղի ունեցել:
Jerusalem Post-ը հայտնում է, որ հիշատակման արարողությունը տեղի է ունեցել պատարագից հետո, որը մատուցել է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուգյանը:
Իսրայելի հայ համայնքը տարվա ընթացքում հիշատակի մի շարք միջոցառումներ կանցկացնի: Այս տարի դրանց ավելացել է տագնապը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բախման համար, նշում է թերթը:





























