Ամերիկյան Վիսկոնսին նահանգի հյուսիսում ավարտական հավաքույթի ժամանակ հրաձգություն է սկսվել:
Իշխանությունների տեղեկություններով երեք մարդ է տուժել, մեկը ծանր վիճակում է: Մյուս երկուսի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է CNN–ը:
Ուսանողներին հիմա տարհանում են: Իրավապահները ուսումնասիրում են ուսումնական հաստատության տարածքը, որպեսզի հասկանան հրաձգության պատճառները:
Ոստիկանությունը դեռ տվյալներ չունի այն մասին, թե հատկապես ով է սկսել հրաձգությունը:




























