Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը Նիդերլանդների դեսպան Կոռնելիս վան Ռիժին կանչել է` դժգոհություն հայտնելու հոլանդական մամուլի հրապարակած` թուրքական առաջնորդ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի պատկերով ծաղրանկարների կապակցությամբ:
Պարբերականի տվյալների համաձայն, դեսպանը թուրքական իշխանություններին խնդրել է պարզաբանել էլեկտրոնային նամակների հետ կապված իրավիճակը, որոնք Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանն իբր ուղարկել է քաղաքում գործող թուրքական կազմակերպություններին, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Lenta-ն նշում է, որ նամակում քաղաքացիներին ուղղված խնդրանք կար` դիվանագետներին տեղյակ պահելու ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում հանրապետության եւ անձամբ Էրդողանի հասցեին վիրավորանքների հայտնվելու մասին:





























