Օհայո նահանգի սննդի կետերի սեփականատերը 25 հազար դոլար պարգեւատրում է խոստացել այն տեղեկության համար, որը կօգնի ձերբակալել նահանգի հարավում ութ հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվողին, հայտնում է ABC News ռադիոկայանը:
Ամերիկյան Օհայո նահանգի իշխանությունները նախազգուշացրել են տեղի բնակիչներին , որ մարդասպանը ազատության մեջ է ու կարող է զինված եւ վտանգավոր լինել, հայտնում է AP գործակալությունը
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Օհայոյում հրաձգության հետեւանքով յոթ մարդ է զոհվել:
Ճշգրտված տեղեկություններով զոհերից յոթը մեծահասակներ են, իսկ մեկը 16 տարեկան դեռահաս: Երեք երեխաներ, այդ թվում մի նորածին, ողջ են մնացել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են նահանգի դատախազ Մայք Դեվայնը ու օկրուգի շերիֆը:
Մարդասպանի, կամ մարդասպանների դրդապատճառները դեռ անհայտ են: Բոլոր զոհերը Ռոդենների ընտանիքի անդամներ են ու բոլորը զոհվել են գլխի շրջանում արձակված կրակոցի հետեւանքով:
G
M
T
Text-to-speech function is limited to 100 characters