Պարագվայի իրավապահները ձերբակալել են երկրի նախագահի բանտից փախած քեռուն` Օրասո Կարտեսին: Խուան Դոմինգո Վիերոս Կարտեսը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա վարած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կաազապա քաղաքում, հայտնում է BBC News-ը:
Նախագահի քեռին հետախուզման մեջ էր 2007 թվականից, երբ հայրենիք էր փախել Բրազիլիայից արտահանձնման ընթացքում, որտեղ նրան 17 տարվա ազատազրկման էին դատապարտել թմրանյութի առեւտրի կազմակերպման համար:
Վեց տարի անց Վիվերոս Կարտեսին ձերբակալել էին Ուրուգվայում, որտեղ նա բանտում երկու տարի էր անցկացրել թմրանյութի անօրինական շրջանառության համար եւս մեկ մեղադրանքով: Պարագվայի առաջնորդի քեռին այդ ժամանակ եւս խախտել էր օդային տարածքը` մի փոքրիկ ինքնաթիռ վարելիս, որն ավելի քան 400 կգ մարիխուանա էր տեղափոխում, հայտնում է Lenta-ն:
2013-ի հոկտեմբերին Մայամիում ոստիկանությունը ձերբակալել էր Պարագվայի նախագահի որդուն: 29-ամյա Խուան Պաբլո Կարտեսը` քաղաքական գործչի ավագ որդին, կալանքի էր առնվել մարդու վրա հարձակման մեղադրանքով:
Օրասիո Կարտեսը Պարագվայի նախագահ էր ընտրվել 2013-ի ապրիլին:




























