Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն իր հարգանքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«101 տարի անց տառապանքները դեռ չեն վերացել, ու ժխտման դեմ պայքարը դեռ չի դադարել»,- գրել է Բուայեն Twitter–ի իր միկոբլոգում:
Հայոց ցեղասպանությունը շատ պետություններ են ճանաչել: Առաջինը Ուրուգվայն է դա արել 1965-ին, նրա օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վելեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:





























