Բունդեսթագում վերջապես Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ համաձայնության նշաններ են հայտնվել: Այդ մասին facebook-ի իր էջում գրել է թուրքական ծագմամբ պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւողական կողմնակից եւ քարոզիչ է:
Մասնավորապես, Ալյանս-90/Կանաչներ կուսակցության համանախագահ Օզդեմիրը գրել է.
«Այսօր Հայոց ցեղասպանության, արամեացիների, ասորիների եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի օրն է, որն իրականացվել է Օսմանյան Կայսրությունում 101 տարի առաջ: Բունդեսթագում վերջապես ցեղասպանության ճանաչման եւ Գերմանիայի պատասխանատվության վերաբերյալ միասնական որոշման նշաններ են հայտնվել: Վերջնական ժամկետը հունիսի 2-ն է», - գրել է Օզդեմիրը` դնելով #Aghet հեշթեգը:





























