Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում սաուդցի դատապարտված բլոգեր Ռաիֆ Բադավի Էնսաֆ Հայդարին հանձնել են Ջորդանո Բրունոյի անվան հիմնադրամի 10 հազար եվրոյի չափով մրցանակ  մարդու իրավունքների համար պայքարում նրա ամուսնու ավանդի համար :

Deutsche Welle-ը հայտնում է,ո ր Հայդարը նաեւ Գերմանիայի քաղաքական գործիչներին կոչ է արել Սաուդյան Արաբիայի իշխանության  ներկայացուցիչներին համոզել, որ իր ամուսինը ահաբեկիչ չէ, այլ մարդ, «որը արտահայտել է իր տեսակետը»:

2014-ին Սաուդյան Արաբիայում դատարանը բլոգեր Ռաիֆ Բադավիին տասը տարվա ազատազրկման է դատապարտել համացանցում ազատական ֆորում ստեղծելու ու «իսլամը վիրավորելու» համար, հիշեցնում է Gazeta–ն:

Մեկ տարի հետո նոբելյան դափնեկիրներն   բաց նամակով  Սաուդյան Արաբիայի իրենց գործընկերներին կոչ են արել դատապարտել իրենց երկրում բլոգերի պատիժը:

2015-ի աշնանը Ռաիֆ Բադավին, գտնվելով բանտում, ստացել է Սախարովի անվան մրցանակ: