Թուրքիայի Քուշադասըում ձերբակալվել է հոլանդացի կին լրագրող Էբրու Ումարը։

Թուրքական IMCTV-ի փոխանցմամբ՝ հոլանդացի լրագրողին Թուրքիայում ձերբակալել են Twitter-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառում կատարելու մեղադրանքով։

Հոլանդացի լրագրողի ձերբակալությունից հետո Հոլանդիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որ իրենց լրագրողի հետ կապված զարգացումներին մոտիկից հետեւում է եւ կապի մեջ է թուրքական կողմի հետ։