Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն, երբ Մոսկվան կատարի իր պարտականությունները մինսկյան պայմանավորվածությունների շրջանակում: Այդ մասին Հաննովերում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` ամփոփելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունները:
«Մենք այն կարծիքին ենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պիտի հանվեն այն դեպքում միայն, երբ Ռուսաստանը կատարի իր պարտականությունները մինսկյան պայմանավորվածությունների շրջանակում», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Օբաման այցով Գերմանիա է եկել, որտեղ բանակցություններ է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, բանակցությունների հիմնական նպատակը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումն է: Հաննովերում արդեն երկրորդ օրն է` ընթանում են ԱԱԳ-ի հակառակորդների բողոքի ցույցերը:





























