Լոնդոնի Դաունինգ սթրիթի նախարարները հակված չեն ճանաչել ԻՊ-ի իրականացրած ցեղասպանությունը։ Նրանք չեն ուզում հերթական անգամ կրկնել այդ բառը, որպեսզի չզայրացնեն Թուրքիային, գրում է Independent-ը։
Հոդվածում մասնավորապես ասվում է. «Խորհրդարանական վերջին ընդունելության ժամանակ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը խոստացել էր, որ կառավարությունը կմեծացնի Հոլոքոստի ֆոնդի ֆինանսավորումը։ Նա խոսում էր ցեղասպանության սարսափների մասին։ Հարգանքով էր խոսում վտանգավոր ժամանակ փախստական դարձած մարդկանց օգնողների մասին։ Այդ նույն ժամանակ Համայնքների պալատում քննարկումներ էին ընթանում ԻՊ-ի կողմից եզդիների, քրիստոնյաների եւ այլ ազգային փոքրամասնությունների ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագծի մասին։ Օբամայի վարչակազմը, ԱՄՆ Կոնգրեսը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը այդ գործողությունները ցեղասպանություն են ճանաչել։ Բրիտանիայի կառավարությունը դեմ դուրս եկավ Կառավարությունը կրկնում էր սովորական բացատրությունները՝ իրավական բնորոշում տալ ռազմական հանցագործություններին չի կարող։ Իսկ իրականում բրիտանացի նախարարները չեն ցանկանում զայրացնել թուրքերին, որոնց դուր չի գալիս ցեղասպանություն եզրը, որը միջազգային քաղաքականության մեջ շատ հաճախ է օգտագործվում։ Այս դեպքում այն կարող են օգտագործել նաեւ հայերի հալածանքների համար։ Անկարան երկար եւ համառ պայքարում էր դրա դեմ, եւ հիմա Բրիտանիայի իշխող շրջանակներում կարծիք է հաստատվել, որ Էրդողանին հիմա հունից հանել պետք չէ, երբ նրան համոզում են Թուրքիայից Եվրոպա չուղարկել սիրիացի փախստականներին։
Համայնքների պալատը, սակայն, միաձայն քվեարկեց ցեղասպանությունը ճանաչելու օգտին։ Սակայն Բրիտանիայի կառավարությունը կարող է հետ քաշվել այդ որոշումից»։





























