Ավստրիայի նախագահական ընտրություններում հաղթում է Ազատության իրավաազգային կուսակցության թեկնածու Նորբերթ Հոֆերը, չնայած դեռ բավական ձայներ չի հավաքել առաջին փուլում հաղթելու համար։
Ավստրիայում ընտրական տեղամասերն արդեն փակվել են։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 67.8 տոկոս։
ORF-ի տեղեկություններով՝ Հոֆերն այս պահին հավաքում է ձայների 36.6 տոկոսը։ Երկրորդ տեղում է «կանաչների» նախկին ղեկավար Վան դեր Բելլենը՝ ձայների 19.8 տոկոսով։ Ինքնառաջադրված Իրմգարդ Գրիսը հավաքել է 18.7 տոկոս ձայն։
Հոֆերը բավականաչափ ձայն չի հավաքել բացարձակ հաղթանակի համար, այդ պատճառով ակնկալվում է, որ մայիսի 22-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը։





























