Հայերը պետք է ընդամենը թարգմանեն Մեծ Եղեռն բառը, որը նշանակում է ցեղասպանություն: Այս մասին ապրիլի 24-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է 100 LIVES նախագծի համահիմնադիր, Aurora Prize 2016 մրցանակաբաշխության Ընտրական հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը:

Նա հիշեցրել է, որ ամեն տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստանում է օգտագործել ցեղասպանություն բառը, սակայն դրա փոխարեն հայերն ասում է Մեծ Եղեռն: «ԱՄՆ արդեն 47 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Շուտով Օբաման կհեռանա, եւ կարծում եմ, որ նախագահի ցանկացած թեկնածու՝ ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունից, անպայման կխոստանա ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրան պետք  կլինի հարցնել, թե հայերե՞ն է ասելու այդ բառը, թե ամեն դեպքում կասի՝ ցեղասպանություն: Եկեք արդարացի լինենք, եկեք ճանաչենք ցեղասպանությունը, եկեք խոսենք հայերեն, բայց հետո թարգմանենք անգլերեն»,- ասել է Վարդան Գրեգորյանը:

Նա նշել է, որ Թուրքիան պետք է ազատվի այդ բեռից այնպես, ինչպես դա արեց Գերմանիան՝ ճանաչելով Հոլոքոստը: «Սպանված հայերը Թուրքիայի քաղաքացիներ էին, եւ Ցեղասպանությունը ճանաչելը Թուրքիայի ազատումն է»,- ասել է նա: