ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուներ Թեդ Քրուզն ու Ջոն Քեյսիկը միավորվել են առաջատար Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հայտարարություն են տարածել քաղաքական գործիչների շտաբերը։

Փաստաթղթերում ասվում է, որ մնացած նախնական ընտրություններում նրանք միմյանց կզիջեն նահանգները, որտեղ հաղթանակի ավելի մեծ շանս ունեն։ Քրուզը բոլոր ուժերը կկենտրոնացնի Ինդիանայում, Քեյսիկը՝ Օրեգոնում եւ Նյու Մեքսիկոյում։

Այս մարտավարության նպատակն է թույլ չտալ Թրամփին հավաքել կուսակցության համագումարի  պատվիրակների 1237 ձայները, ինչը կնշանակեր, որ բիզնեսմենն ավտոմատ կերպով առաջադրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցությունից։