Հաննովերում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջնորդների հետ քննարկել կիբերնետիկ զենքը ԻՊ ահաբեկիչների դեմ օգտագործելու հնարավորությունը, գրում է New York Times-ը։
Թերթի տեղեկություններով՝ Օբամայի մտահղացումը ենթադրում է ԻՊ-ի դեմ պայքարի նոր ճակատ բացել այն սպառազինությունների հաշվին, որոնք ԱՄՆ-ը մինչեւ վերջին ժամանակներս օգտագործում էր գերազանցապես Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ։
Պարբերականը նկարագրել է կիբերզենքի օգտագործման ուղղությունները. դրանց միջոցով հնարավոր է շարքից հանել կապի համակարգերը, արգելափակել գրոհայիններին գումար փոխանցելու ուղիները, վճարային համակարգում խոտաներ առաջ բերել։ Այդպիսի միջոցներով հնարավոր կլինի հասնել նրան, որ կանխիկ գումարները կենտրոնացված լինեն մեկ թաքստոցում, որը հնարավոր կլինի անօդաչուի թիրախային հարվածով ոչնչացնել։





























