ԱՄՆ Օհայոյի նահանգում՝ ընտանիքի 8 անդամների սպանության վայրում, կանեփի 3 խոշոր պլանտացիա է հայտնաբերվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով նահանգի դատախազ Մայք Դեւայնին։
Նրա խոսքով՝ հանցագործությունը մանրամասն պլանավորված է եղել, սակայն դեռեւս անհայտ է, թե այն կապ ունեցել է արդյոք թմրանյութերի հետ։
Օհայոյի իշխանությունները միաժամանակ նախազգուշացրել են, որ մարդասպանը, հավանաբար, ազատության մեջ է եւ կարող է զինված լինել։
Հանցագործի մասին տեղեկություն տրամադրելու դիմաց 25 հազար դոլար են խոստացել։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Օհայոյի նահանգի տներից մեկում հրաձգությունից 7 մարդ էր զոհվել։ Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել էին, որ դեպքի վայրում 8 մարմին է հայտնաբերվել։




























