Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրն այսօր՝ ապրիլի 25-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նախարարին ուղեկցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շերպանտիեն ու Հայոց ցեղասպանության ինստիտուտ- թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Ինձ համար հիշարժան է այսօր լինել այստեղ, Ցեղասպանությունը չպետք է մոռացվի երբեք: Պիտի պայքարենք, որ ընդունվի ողջ մարդկության կողմից: Պետք է պայքարենք, մեր ուժերը միավորենք, որ ճանաչումը դառնա համընդհանուր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հառլեմ Դեզիրը:
Նշենք, որ պետքարտուղարն այսօր հանդիպելու է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:





























