Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին, որի դեմ Վրաստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել, խոստացել է հայրենիք վերադառնալ խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին նա հայտնել է «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցի ժամանակ։

Սահակաշվիլին վստահություն է հայտնել, որ իր հիմնած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որոնք կայանալու են 2016թ. հոկտեմբերին։ «Պետք է անցկացնել այդ ընտրությունները, հաղթել, իսկ հետո գնալ եւ օգնել այն մարդկանց, որոնք կհաղթեն»,- ասել է նա։

Սահակաշվիլին նշել է, որ հիմա Վրաստանի քաղաքական կյանքում կա միայն 2 առաջնորդ՝ նա եւ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։