Ավստրիական STRABAG AG կոնցեռնը ցանկանում է շինարարական ծրագրեր սկսել Հայաստանում: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել է Եվրոպայի առաջատար շինարարական ընկերություններից մեկի՝ ավստրիական STRABAG AG կոնցեռնի ներկայացուցիչներին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ընկերության ղեկավար Գ. Գրիտցները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանգամանալի ներկայացրել է իր ղեկավարած STRABAG AG կոնցեռնի գործունեության աշխարհագրությունը՝ Ավստրիայից եւ Գերմանիայից զատ՝ Եվրոպա մայրցամաքի գրեթե բոլոր երկրներ, ինչպես նաեւ՝ Կանադա, Չիլի, Հնդկաստան, ՌԴ: Գործունեության ուղղությունները նույնպես բազմազան են՝ բնակելի, հասարակական, արտադրական, շինություններ՝ օդանավակայաններ եւ հյուրանոցներ, հիվանդանոցներ եւ գրասենյակային շենքեր, սպորտային կառույցներ, ինչպես նաեւ՝ էլեկտրակայաններ, կամուրջներ, թունելներ եւ այլն:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ողջունելով եվրոպական STRABAG AG ընկերության ներկայացուցիչներին՝ կարեւորել է Հայաստանում շինարարական ծրագրեր իրականացնելու նրանց առաջարկությունները, նշելով, որ աշխատանքային խմբերի մակարդակում քննարկումներ ծավալելու եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը հստակեցնելու համատեքստում կձեւավորվեն փոխհամագործակցության շրջանակները:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:




























