Ոստիկանների կողմից գնդակահարված 12-ամյա աֆրոամերիկացի տղայի ընտանիքին 6 մլն դոլար կվճարեն: The New York Times-ի փոխանցմամբ, փոխհատուցումը կվճարեն Քլիվլենդի իշխանությունները:

Gazeta-ն հիշեցնում է, որ Թամիր Ռայսը գնդակահարվել է 2014 թվականի նոյեմբերի 22-ին: Սեւամորթ պատանին զբոսնելիս է եղել իրականին նման խաղալիք ատրճանակով, ինչի մասին անցորդները հայտնել են ոստիկաններին:

Դեպքի վայր ժամանած իրավապահները տղայից պահանջել են վեր պարզել ձեռքերը, սակայն երեխան ձեռքը տարել է դեպի գոտին եւ անմիջապես գնդակահարվել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, դատարան ներկայացրած հայցում զոհվածի մայրը՝ Սամարիա Ռայսը, հայտարարել է, որ ոստիկանությունն անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել իր որդուն: