ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խոստովանել է, որ պատասխանատվություն է զգում Խորհրդային Միության փլուզման հարցում, քանի որ չկարողացավ բավականաչափ դիմակայել շրջապատին: Այս մասին նա խոսել է Մոսկովյան էկոնոմիկայի դպրոցում իր գրքի շնորհանդեսին ուսանողների հետ հանդիպմանը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, Գորբաչովը նշել է, որ «երկու կամ երեք անգամ» հեռացել է միության նոր պայմանագրի մշակման հարցով զբաղվող հանձնաժողովի նիստից, որն ինքն էր ղեկավարում: «Գնում էի, իսկ որոշ ժամանակ անց գալիս էին ինձ մոտ. կա՛մ Ելցինը՝ ինչ-որ մեկի հետ, կա՛մ ուրիշներ»,- նշել է նա:
ԽՍՀՄ նախկին նախագահը վստահեցրել է, որ դեմ էր «Միությունն ինչ-որ շիլայով կամ մշուշով փոխարինելուն» եւ կարծում էր, որ «հարկավոր է պահպանել պետությունը»:
«Կարծում եմ՝ պատասխանատու եմ դրա համար. չէ՞ որ ինձ ոչ ոք չէր ազատել աշխատանքից, ես ինքս հեռացա, չկարողացա դիմակայել նրանց»,- ասել է Միխայիլ Գորբաչովը:





























