Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով: Radio Santa Fe-ի փոխանցմամբ, Արգենտինայի ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել հայ համայնքին՝ հիշատակի արարողություններին մասնակցության հրավեր ուղարկելու համար:

«Ավարտվեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար հայ ժողովրդի պայքարի կարեւորր փուլը»,- ասված է Հարավային Ամերիկայի Հայ Ազգային խորհրդի տարածած հայտարարությունում:

Աշխարհի բոլոր երկրներում, որտեղ հայ համայնքներ կան, զանգվածային ցույցեր եւ քաղաքական, հասարակական, մշակութային միջոցառումներ են անցկացվել:

Հայտարարության համաձայն, 100 տարին փուլի ավարտն է, բայց՝ ոչ պայքարի: Հիմա առաջնահերթ են դառնում Հայաստանի եւ Ղարաբաղի կարիքները, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից իր պատասխանատվության ճանաչումն ու փոխհատուցման գործընթացի սկիզբը: