Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբինի շրջանում քուրդ զինյալների հարձակման հետեւանքով սպանել են 2 թուրք զինվորական։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մարդինի Նուսայբինում թուրք զինվորականները գործողություններ են իրականացրել՝ փակելու քուրդ զինյալների կողմից փորված խրամատները, որի ընթացքում հարձակման են ենթարկվել։

Քուրդ զինյալները նռնականետով հարվածներ են հասցրել թուրքական անվտանգության ուժերին, որի հետեւանքով սպանվել է 2 զինվորական եւ վիրավորվել՝ 2 ոստիկան։