Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը խիստ է արձագանքել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքերին։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե թույլ չի տա HDP-ի պատգամավորներին մտնել խորհրդարան։ Այս հայտարարությանը արձագանքել է HDP-ի պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը։ «Մենք ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ ենք։ Եթե մեկը կա, որ չպետք է մտնի մեջլիս, մեզ նման բան ասողն է։ Մեջլիսը ձեր հոր բոստանը չէ»,-ասել է HDP-ի պատգամավորը։