Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գլխավոր պայմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Այդ մասին, Cihan գործակալության փոխանցմամբ, Նյու Յորքում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Յուրաքանչյուրը պետք է հարգի մյուս երկրի տարածքային ամբողջականությունը, եւ վաղ թե ուշ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները պետք է կարգավորվեն»,- ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարաններում: Սակայն Թուրքիան վավերացումը սկսեց կապել ղարաբաղյան խնդրի հետ, եւ Հայաստանը ստիպված առկախեց վավերացումը:





























