ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Խորվաթիայի արտգործնախարար Միրո Կովաչը հեռախոսով քննարկել են իրավիճակը Եվրոպայում, ներառյալ էներգետիկ անվտանգության թեման, ասված է Պետդեպի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Նրանք քննարկել են այն մարտահրավերները, որոնց բախվում է Եվրոպան, ներառյալ էներգետիկ անվտանգությունը: Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը տարածաշրջանային կայունության ոլորտում Խորվաթիայի հետ աշխատանքին եւ Կովաչի հետ մտքեր է փոխանակել Խորվաթիայի ապագայի վերաբերյալ, որպես տարածաշրջանային էներգետիկ հաբի», — ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ը ԵՄ-ին կոչ էր արել «դադար վերցնել» «Հյուսիսային հոսք – 2»-ի շինարարության գործում: ԱՄՆ-ի Պետքարտուղարության էներգետիկայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոխշտայնը հայտնել է, որ դա ոչ թե առեւտրական, այլ քաղաքական նախագիծ է: Ջոն Քերին կարծիք է հայտնել, որ «Հյուսիսային հոսք – 2» գազամուղի շինարարությունը բացասական ազդեցություն կունենա Արեւելյան Եվրոպայի երկրների համար:





























