Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանն Անդրկարպատյան մարզի ղեկավար Գենադի Մոսկալին մաքսանենգության դեմ պայքարում սատարող ելույթում սխալմունք է թույլ տվել. նա «покласти»՝ «դնել» բացի փոխարեն օգտագործել է «покрасти»՝ «գողանալ» բառը: Նրա ելույթի այդ հատվածը հրապարակվել է YouTube:

«Ամեն ինչ կանեմ՝ վերջ դնելու համար այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում պետական սահմաններին»,- նկատի է ունեցել Գրոյսմանը:

Ըստ «Ապոստրոֆ»-ի, մայիսի 6-ին Մոսկալը վարչապետին պաշտոնից հեռանալու մասին դիմում է ներկայացրել՝ խնդրելով դիմումն ուղարկել նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Իր որոշումը նա բացատրել է Անդրկարպատյան մարզի մաքսային ծառայության ղեկավարին առանց իր համաձայնության փոխելու հանգամանքով: Մոսկալը կարծում է, որ դա արվել է «ծխախոտի մաֆիայի» շահերից ելնելով, որոնք ԵՄ երկրներից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ են ներկրում: