ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Աբովյանի տարածքային հարկային տեսչությունը մոտ երկու ամիս է՝ ղեկավար չունի, քանի որ այդ կառույցի նախկին ղեկավարի՝ Աշոտ Բաղդասարյանի հրաժարականից հետո նոր պետ դեռեւս չի նշանակվել՝ տեղեկանում ենք «Հայկական ժամանակ»-ից: Ըստ թերթի իրազեկ աղբյուրների, Աշոտ Բաղդասարյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մարդկանցից է: Երկու ամիս առաջ հայտնի է դարձել, որ Աբովյանի հարկայինի պետը պետք է փոխվի: Ծառուկյանը փորձել է այդ պաշտոնում կրկին իր մարդկանցից մեկի թեկնածությունն առաջադրել, սակայն, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նրան տեղեկացրել է, որ ինքն ի վիճակի չէ այդ խնդիրը լուծել եւ որ փոխարինողին ինքը չի որոշելու: Արդյունքում Աշոտ Բաղդասարյանը ազատման դիմում է ներկայացրել եւ ընդհանրապես հարկայինից դուրս է եկել, իսկ նրա պաշտոնը երկու ամիս արդեն թափուր է:
«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ի գործերը լավ չեն անգամ Աբովյանում

Պատմություն
Տեղադրություն



























