Ամերիկյան Միսուրի նահանգում մահացել է ավելորդ քաշի դեմ օնլայն պայքարող 360 կիլոգրամ քաշով ակտիվիստ Լարի Էվանսը, հայտնում է Metro–ն: Նա 40 տարեկան էր:
Էվանսը հայտնի էր դարձել սոցցանցի օգտատերերին այն բանից հետո, երբ որոշել էր երկու տարում 70 կիլոգրամով նիհարել: Իր հաջողությունների, մարզումների ծրագրերի ու դիետայի մասին տղամարդը պատմում էր բաժանորդներից ու Facebook–ի ընկերներին: Նրա պարապմունքներով տեսագրություններն ավելի քան 30 հազար դիտում էին ունենում, հայտնում է Lenta–ն:
Ամերիկացու մարզիչի՝ Քրիս Բուֆի խոսքով Լարին ուզում էր, որ բոլոր մարդիկ կարողանան հաղթահարել ճարպակալումը ու այդ պայքարն սկսել էր ինքն իրենից: Լարին իր կյանքը դարձրել էր տեսանելի բոլորի համար, որպեսզի մյուսներին էլ ոգեւորի սպորտով զբաղվել»,- ասել է Բուֆը պարբերականին:
Մարզումների վերջին տեսահոլովակը, որը Facebook-–ում հապարակել էր նրա մարզիչը, դիտել են ավելի քան 27.8 մլն անգամ:




























