Մեքսիկական ծոցում ավելի քան 337.8 խ/մ ծավալով նավթի արտահոսք է տեղի ունեցել։ Այս մասին ասված է ԱՄՆ առափնյա ծառայության կայքում։

Նավթի արտահոսքը տեղի է ունեցել Թիմբալիեր կղզուց 144.8 կմ հարավ։

Արտահոսքը տեղի ունեցել Royal Dutch Shell ընկերության լողացող պլատֆորմների 4 հորերը միացնող խողովակատարի պատճառով։

Royal Dutch Shell-ը արտահոսքի հետեւանքների վերացման աշխատանքներ է իրականացնում։