Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Ջուքուրջայի լեռնային հատվածում թուրք զինվորականների ու քուրդ զինյալների միջեւ մայիսի 13-ի վաղ առավոտյան ուժգին բախումներ են տեղի ունեցել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ջուքուրջայի շրջանում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանվել են 6 թուրք զինվորական։  Թուրքական ուժերին աջակցելու համար բախման վայրում հայտնված Kobra տեսակի ռազմական ուղղաթիռը վայր է ընկել, որի մեջ գտնվող 2 օդաչուները մահացել են տեղում։

Թուրքական կողմը չի մեկնաբանում ուղղաթիռի վայր ընկնելու պատճառները, սակայն սոցցանցերում քուրդ օգտատերերը նշում են, որ ուղղաթիռը ոչնչացվել է քուրդ զինյալների կողմից։