ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին համաշխարհային շրջայցի ժամանակ կքննարկի նաեւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այս մասին մայիսի 13-ին հաղորդել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Մայիսի 16-17-ին Քերրին կլինի Վիեննայում: Այստեղ նա կմասնակցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, որն ԱՄՆ-ն կանցկացնի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին»:

Վիեննայում Քերրին նաեւ «Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ նախարարական հանդիպում կանցկացնի Լիբիայի հարցով՝ քննարկելու լիբիական ազգային համաձայնության նոր կառավարությանը միջազգային աջակցությունը»:

Բացի այդ, պետքարտուղարը կմասնակցի Սիրիային աջակցման միջազգային խմբի նիստին: