Ռուսաստանն ու Չինաստանն ԱՄՆ-ի համար «գլոբալ մարտահրավերների» ցանկում առաջին տեղերն են զբաղեցնում: ԱՄՆ Զինված ուժերի հյուսիսային հրամանատարության նոր ղեկավար, գեներալ Լորի Ռոբինսոնի՝ պաշտոնը ստանձնելու առիթով կազմակերպված արարողության ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:
«Համաշխարհային թատերաբեմում Միացյալ Նահանգներին մարտահրավերներ են նետում: Նախ դա Ռուսաստանն է՝ իր ագրեսիայով, հատկապես Եվրոպայում, եւ գաղտնի դավադրություններով: Մեծ խնդիր է նաեւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ազդեցության ընդլայնումը»,- ընդգծել է Քարթերը:
Ըստ Gazeta-ի, մյուս մարտահրավերների թվում նա նշել է Հյուսիսային Կորեայի ագրեսիվ գործողությունները, Իրանի միջուկային քաղաքականությունը եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը:
Քարթերի խոսքով, «ԻՊ-ն տարածում է իր դաժան գաղափարախոսությունը», եւ այդ ահաբեկչական կազմակերպությունը «պետք է ոչնչացվի»:




























