Ադրբեջանը դառնում է զենքի մաքսանենգության կենտրոն.այդ զենքն ահաբեկչական գործունեության նպատակներով կարող է օգտագործվել պակիստանյան զինված խմբավորումների կողմից, գրում է The Asian Age հնդկական պարբերականը։
Կենտրոնական հետախուզական ծառայությունների վերջին տվյալներով, պակիստանյան զինված խմբավորումները զենքն Աֆղանստանի սահմանով բերում են Ադրբեջանից։
Համաձայն աղբյուրների՝ այս տեղեկատվությունը հաստատում է, որ Պակիստանում տեղակայված Լաշկար-է-Թայբային հաջողվել է իր բազաները ստեղծել Ադրբեջանում եւ Պարսից ծոցի երկրներում:





























