ՉԺՀ քաղաքացին, որը սխալ դատավճռի հետեւանքով բանտոմ 23 տարի է անցկացրել, Չինաստանի իշխանություններից 2.8 մլն յուանի ( շուրջ 420 հազար դոլարի) փոխհատուցում է ստացել, հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

 Չեն Մանին կալանավորել են Հայկոու քաղաքում 1992-ին՝ բնակելի տան հրկիզման կասկածով, որի հետեւանքով մարդ էր զոհվել: 1994-ին դատարանը նրան մահապատժի էր դատապարտել՝ մահապատժի իրականացման հետաձգումով, 1999-ին Հայկոուի դատարանը անփոփոխ էր թողել դատավճիռը: Չեն Մանը պնդում էր, որ ոստիկանությունը իր նկատմամբ կտտանքներ է կիրառել, որպեսզի իրենից կեղծ ցուցմունքներ ստանա: Նա 2015-ի փետրվարին բողոքարկել էր դատավճիռը ՉԺՀ ժողովրդական գերագույն դատախազությունում: Գործը փոխանցվել է Չժեցզյան նահանգի դատարանին,որն էլ արդարացրել է տղամարդուն: Նա ազատ է արձակվել 2016-ի փետրվարին:

Ազատության մեջ հայտնվելուց հետո Չեն Մանը իշխանություններից 9.65 մլն յուան փոխհատուցում է պահանջել՝ իրեն ազատությունից զրկելու, առողջությանը վնասելու, աշխատանքից զրկելու, դատական ծախսերը եւ բարոյական վնասը փոխհատուցելու համար: Խանյան նահանգի դատարանը որոշել է, որ փոխհատուցման պահանջները օրինական են ու վճռել է նրան վճարել պահանջվող գումարի մի մասը: Իսկ մնացած մասն էլ կվճարվի որպես բարոյական փոխհատուցում: