Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Քիրշները դարձել է երկրի ԿԲ-ի իրականացրած՝ արտարժույթի ֆյուչերսային առեւտրին վերաբերող գործի ֆիգուրանտներից մեկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դատավոր Կլաուդիո Բոնադիոն քրեական գործ է հարուցել Քիրշների, նաեւ էկոնոմիկայի նախկին նախարար Աքսել Կիսլյոֆի ու ԿԲ-ի նախկին ղեկավար Ալեխանդրո Վանոլիի դեմ, հայտնում է Notimex–ը: Դատավորի կարծիքով արտարժույթի ֆյուչերսային գործարքները վնաս են հասցրել պետությանը: Յուրաքանչյուր մեղադրյալի ունեցվածքի վրա կալանք է դրվել՝ 1 մլն դոլարի գումարի չափով:
Քննության տվյալներով, արգենտիկանան ԿԲ-ն, որը ֆորմալ տեսակետից իշխանություններից անկախ ֆինանսական կառույց է, 2015-ին դոլարի դիմաց 10 պեսո փոխարժեքով ֆյուչերսային գործարքներ է արել, այն դեպքում երբ իրական փոխարժեքը Նյու Յորքի բորսայում 14-15 պեսո էր: Դեկտեմբերին Արգենտինայի նոր նախագահ Մաուրիսիո Մակրին դեվալվացիա է անցկացրել, ինչի հետեւանքով ազգային արժույթի պաշտոնական փոխարժեքը հասել է 15 պեսոյի:
Բոնադիոն համարում է, որ նման ֆյուչերսային գործարքները չէին կարող իրականացվել առանց նախկին նախագահի կամ էկոնոմիկաի նախարարի գիտության:




























