ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի ոստիկանությունը պարզել է ապրիլին 81-ամյա հայ ծերունուն վրաերթի ենթարկած եւ դեպքի վայրից փախուստի դիմած անձանց ինքնությունը:

Պարզվել է, որ նրանք եւս հայեր են: Ոստիկանության փոխանցմամբ, մայիսի 13-ին ձերբակալվել է 63-ամյա Գոհար Դավթյանը, նրան առաջադրվել է մահվան ելքով վրաերթի եւ փախուստի մեղադրանքներ: Նրա դստերը՝ 41-ամյա Գոհար Դավթյանին առաջադրվել է հանցանքին օժանդակելու եւ կեղծ ապահովագրական հայց ներկայացնելու մեղադրանք:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի երեկոյան Գլենդելի Բրոդուեյ փողոցում սպիտակ Մերսեդես մակնիշի մեքենայով վրաերթի էին ենթարկել 81-ամյա Մարտիրոս Հարությունյանին, որը գլխի վնասվածք էր ստացել եւ մահացել հիվանդանոցում: Մեքենան դեպքի վայրից փախուստի էր դիմել, եւ միայն մեկ ամիս անց գտել էին մեղավորներին: Դեպքի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է: