Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրաման է ստորագրել, որի համաձայն՝ նոյեմբերի 16-ին հանրապետությունում պաշտոնապես նշվելու է Նախագահի օրը, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»։

Հաղորդվում է, որ տոնը հանգստյան օր չի լինելու։

Նժենք, որ Տաջիկստանի ստորին պալատը հավանություն էր տվել սահմանադրական փոփոխություններին, որոնք գործող նախագահին թույլ են  տալիս անսահմանափակ վերընտրվել։