Ռասիստական պատկերներն ու կատակները չափազանց հանրահայտ են դարձել ռուսաստանցիների շրջանում, որոնք մեծացել են խորհրդային մուլտֆիլմերի վրա՝ սեւամորթ մարդկանց նկատմամբ ծաղրանկարային եւ վիրավորական իրենց վերաբերմունքով, գրում է Guardian-ը։

Ռուսաստանում աֆրոամերիկացիներին պատկերելու մշակույթը ծագում է ԽՍՀՄ եւ սառը պատերազմի ժամանակաշրջանից, երբ խորհրդային քարոզչամեքենան տեղեկություններ էր տարածում ԱՄՆ-ում սեւամորթ բնակչության նկատմամաբ դաժան վերաբերմունքի մասին, գրում է թերթը։

Թեպետ ԽՍՀՄ-ում դեմ էին արտահայտվում ռասիզմին, ոչ ոք հստակ պատկերացում չուներ դրանց պատկերման քաղաքականության մասին, եւ հաճախ դրա համար վիրավորական կարծրատիպեր էին օգտագործվում, նշում է հոդվածագիրը։

Մասնավորապես «Միստեր Թվիսթեր» մուլտֆիլմում աֆրոամերիկացին շատ մուգ գույնի մաշկ եւ վառ կարմիր շուրթեր ուներ՝ լայն ժպիտով եւ վառ արտահայտված դիմագծերով։ Իսկ «Կատերոկ» մուլտֆիլմում սեւամորթ երեխաները կենդանիների հետ շփվելու ունակություններ ունեին, ինչը, ըստ հեղինակի, ակնարկ է, որ աֆրիկացի երեխաները կենդանիների հետ ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան ռուսները։

«Խորհրդային մուլտֆիլմերի վրա մեծացած ռուսաստանցիները, ըստ երեւույթին, այնքան էլ չեն հասկանում, թե իրականում ինչ տեսք ունի ռասիզմը»,- եզրափակում է Guardian-ը։