Եմենում ԻԼԻՊ-ի իրականացրած ահաբեկչության հետեւանքով 31 ոստիկան է զոհվել, 62-ը՝ վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւելյան Հադրամաուտ նահանգում:

Սա երկրորդ ահաբեկչական գործողությունն է, որի պատասխանատվությունը ստանձնում է ԻԼԻՊ-ը, չնայած նախկինում այս շրջանը համարվում է Ալ-Քաիդայի հենակետերից մեկը: Մայիսի 12-ին էլ ԻԼԻՊ-ը Եմենի բանակի դեմ հարձակում էր իրականացրել Քալֆ քաղաքում, որի հետեւանքով առվազն 15 մարդ էր զոհվել:

Հիշեցնենք, որ Եմենում քաոսը սկսվել է 2014 թվականի սեպտեմբերին, երբ մայրաքաղաք Սանա մտան շիա ապստամբներրը: ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցություններն արդյունք չտվեցին: Հակամարտության հետեւանքով արդեն ավելի քան 6.4 հազար մարդ է զոհվել, 30 հազարը՝ վիրավորվել: 2.8 մլն մարդ էլ փախստական է դարձել: