ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խստորեն քննադատել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, որն առաջարկել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել եւ Ամերիկան մեծ տերություն դարձնել: Ըստ Time-ի, Ռաթգերսի համալսարանում ելույթի ժամանակ նա Թրամփին անունով չի կոչել, բայց իր հայտարարության հասցեատիրոջ հարցում կասկած չի թողել:

«Ե՛վ քաղաքականության մեջ, ե՛ւ կյանքում գիտելիքների պակասն արժանիք չէ: Վատ է, երբ մարդ չգիտի, թե ինչ է խոսում: Հիմա խոսքը ցանկալին որպես իրականություն ներկայացնելու մասին չէ: Ոչ էլ քաղաքական էթիկայի խախտումների: Այլ պարզապես այն մասին, երբ մարդ չգիտի, թե ինչի մասին է խոսում»,- հայտարարել է Օբաման:

«Մահմեդականների հանդեպ խտրականությունը ոչ միայն դավաճանություն է մեր արժեքներին: Դա մեզ կօտարի համայնքից՝ ե՛ւ մեր երկրում, ե՛ւ արտերկրում, որոնք ծայրահեղականության դեմ պայքարում մեր կարեւորագույն գործընկերներն են»,- հավելել է նա:

Օբամայի խոսքով, մնացյալ աշխարհից առանձնացնող պատ կառուցելը ելք չէ: «Աշխարհը երբեք այդքան միավորված չի եղել, որքան հիմա, եւ այդ միավորումըն աճում է: Պատերի կառուցումը չի փոխի դա»,- նշել է ԱՄՆ նախագահը: