Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս գտնվող գազի վերամշակման գործարանում մահապարտ ահաբեկիչների հարձակման հետեւանքով 7 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ֆրանսիական La Croix պարբերականը:

Հարձակման արդյունքում նաեւ գազի պահուստարաններ են հրդեհվել:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ-ը:

Իրաքի կառավարության տվյալներով, երկրում ԻԼԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող տարածքների թիվը զգալիորեն կրճատվել է. խմբավորում վերահսկում է Իրաքի տարածքների 14%-ից ոչ ավելին, մինչեւ 2014 թվականին այդ ցուցանիշը 40% էր: