Առնվազն 17 մարդ է տուժել Լոնդոնում երկհարկանի ավտոբուսի վթարի հետեւանքով: Ավտոբուսը մայիսի 15-ի ցերեկը Հարլսդեն Հայ սթրիթ ու Մենոր Փարկ ռոուդ փողոցների խաչմերուկում բախվել էր խանութի ցուցափեղկին, հայտնում են բրիտանացի լրատվամիջոցները:

Ականատեսները պատմում են, որ վթարից առաջ ռեյսային կարմիր դաբլդեքերը կորցրել էր կառավարումը: Սկզբում նա հարվածել էր լուսացույցին, իսկ հետո բնակելի շենքին: Երեք մարդ ծանր վիրավորում է ստացել ու հոսպիտալացվել: Մյուսներին ամբուլատոր օգնություն են ցուցաբերել:

Վթարից հետո փրկարարները խանութին հարակից շենքերից 45 մարդու են տարհանել, հայտնում է «ՆՏՎ»-ն: