ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը իր հաղթանակի դեպքում պատրաստվում է իր ամուսնուն՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, նշանակել տնտեսության վերականգման համար պատասխանատու։ Այս մասին նա ասել է Քենթուքիի նահանգում իր համախոհների առաջ ելույթ ունենալիս, հայտնում է ABC News-ը։
«Ես պատրաստվում եմ ամուսնունս նշանակել տնտեսության վերակենդանցման համար պատասխանատուի պաշտոնին, քանի որ նա գիտի, թե ինչպես է պետք դա անել»,- ասել է Քլինթոնը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարում Քլինթոնը պետք է ստանա դեմոկրատ պատվիրակներից 2383-ի աջակցությունը։





























