Դոնալդ Թրամփը հազիվ թե լավ հարաբերություններ ունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ, եթե դառնա ԱՄՆ-ի նախագահ: Այդ մասին նա հայտնել է ITV-ին տված հարցազրույցում:

«Երեւում է` մենք այնքան էլ լավ հարաբերություններ չենք ունենա, ով իմանա, հույս ունեմ, որ մենք լավ հարաբերություններ կունենանք, բայց ինձ թվում է` նա չի ուզում ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը», — ասել է նա ITV-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Քեմերոնը քննադատության էր ենթարկել Թրամփին,  մասնավորապես, ԱՄՆ մահմեդականների մուտքն արգելելու մասին հանրապետականի հայտարարությունները նա «հիմար եւ սխալ» էր կոչել: Բրիտանիայի վարչապետն ասել է նաեւ, որ եթե Թրամփը Մեծ Բրիտանիա գար, երկրին կմիավորեր իր դեմ, հայտնում է ՌԲԿ-ն: