Արագ արձագանքման ուժերը, որոնց քանակը հինգ հազար մարդ է կազմում, «չափազանց խոցելի» կլինեն Մերձբալթիկայի երկրներում կամ Լեհաստանում տեղակայման դեպքում` «ռուսական ագրեսիային» հակազդելու համար, պարբերականին հայտնել են ՆՍՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները:

Ռուսաստանի կողմից Կալինինգրադի մարզի տարածքում ուժերի եւ միջոցների տեղակայումը կարող է հանգեցնել նրան, որ արագ արձագանքման ստորաբաժանումները կջախջախվեն ավելի շուտ, քան կտեղակայվեն գերմանական սահմանից դեպի արեւելք, նշել է աղբյուրներից մեկը: 

Բարդագույն իրավիճակում ՆԱՏՕ-ն ստիպված է մշտական հիմունքներով մեծ քանակությամբ ուժեր պահել իր արեւելյան սահմանների երկայնքով: Կարեւորագույն քայլերից մեկը կարող է դառնալ Լատվիայում, Էստոնիայում, Լեհաստանում եւ Լիտվայում չորս գումարտակ տեղակայելու թույլտվությունը,: Դա, ինչպես ակնկալվում է, կընդունվի Վարշավայում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովին, գրում է պարբերականը, հայտնում է Lenta-ն: