Տաջիսկտանի արտգործնախարությունը Ռուսաստանից պահանջել է օբյեկտիվ հետաքննել Մոսկվայում Խովանի գերեզմանոցում տեղի ունեցած վիճաբանությունը, որի հետեւանքով Տաջիկստանի երեք քաղաքացի է զոհվել:

Երկրի արտգործնախարարությունից նաեւ հայտնել են, որ Մոսկվայում իրենց դեսպանատունը անհապաղ միջոցառումներ է ձեռնարկել՝ «ռուսաստանյան համապատասխան կառույցների կողմից հետաքննություն նախաձեռնելու ուղղությամբ»,- հայտնում է Lenta–ն:

Խովանի գերեզմանոցում վեճին մայիսի 14-ին շուրջ 200 մարդ է մասնակցել, որոնք զինված էին բահերով, արմատուրայի կտորներով նաեւ հրազենով: Մահացել են Տաջիկստանի քաղաքացիներ Սուհրոբ Խուշակովը, Ինոյատ Ռիզովեն ու Սայնուրիդին Սոբիրովը: Տաջիկստանի եւս չորս քաղաքացիներ ծանր վիճակում են վերակենդանացման բաժանմունքում: Ընդամենը 26 մարդ է տուժել:

Ոստիկանությունը առաջ է քաշել ոազդեցության ոլորտների վերաբաշխման փորձի վարկածը: