Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանը Ջակարտայում հավատարմագրված փոքրաթիվ կին-դեսպաններից է: 

«Ջակարտայում Հայաստանի դեսպանատունը բացվել է   2013-ին եւ ես առաջին դեսպանը լինելու բացառիկ արտոնությունն ունեմ: Մենք սերտորեն համագործակցում ենք ինդոնեզացի գործընկերների հետ, որպեսզի պարզենք համագործակցության առավել շահավետ ուղղությունները»,- պատմել է Հայաստանի դեսպանը ինդոնեզական   whatsnewjakarta.com կայքին տված հարցազրույցում: Նրա խոսքով, դեսպանատան գործունեության հիմնական ուղղություններից մեկը զբոսաշրջության զարգացման համար աշխատելն է: 

Նրա խոսքով, անհնար է նախապես նախապատրաստվել Ջակարտայում կյանքին: Կապ չունի, թե ինչքան եք կարդացել, քանի տեսանյութ ու լուսանկար եք դիտել, պետք է գաք Ինդոնեզիա եւ ամեն ինչ սեփական աչքերով տեսնեք: 

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է համատեղում աշխատանքն ու ընտանիքը, Հայաստանի դեսպանը պատասխանել է, որ հազիվ թե նման հարց տան տղամարդկանց:.«Իմ դեպքում համատեղելը հեշտ էր ամուսնուս աջակցության եւ ըմբռնման շնորհիվ, որն իմ աշխատանքն ընդունեց այնպիսին, ինչպիսին կա, եւ նույնիսկ շատ լուրջ եւ, վստահ եմ, բարդ որոշում կայացրեց. իր աշխատանքում ընդմիջում վերցնել եւ ինձ հետ Ջակարտա գալ, եւ միայն մի քանի ամիս առաջ է վերադարձել Գերմանիայում աշխատելու»,- պատմել է դեսպանը: